Կորեայի Աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղար, Հյուսիսային Կորեայի Պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը տեսչություն է իրականացրել տակտիկական հրթիռներ արտադրող գործարանում եւ ռազմական այլ ձեռնարկություններում՝ պահանջելով զինվորականներից պատրաստ լինել պատերազմի։ Այս մասին տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Տեսչության ընթացքում Կիմ Չեն Ընը տակտիկական հրթիռներ արտադրող գործարանին հանձնարարել է զգալիորեն ավելացնել արտադրական հզորությունները։

Նա անձամբ վարել է նոր բազմաֆունկցիոնալ զրահամեքենան դրանք արտադրող գործարանում, գրել է «Սինհուան»։

Խոշոր տրամաչափի կառավարվող ռեակտիվ ականներ արտադրող գործարանում Հյուսիսային Կորեայի առաջնորդը պահանջել է ավելացնել արտադրությունը «երկրաչափական պրոգրեսիայով»՝ ամրապնդելու համար զորքերի մարտական հզորությունը։