Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը չի կարողացել այցելել Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ Ֆիջի կառավարական ինքնաթիռի վթարի պատճառով։
Ինչպես տեղեկացրել է BILD-ը, Աբու Դաբիում օդում լիցքավորման ժամանակ օդանավը չի կարողացել շարունակել թռիչքը։
Նշենք, որ Բերբոքը նախատեսում էր այցելել Ավստրալիա եւ Նոր Զելանդիա, որտեղ պետք է քննարկեր նաեւ Ուկրաինային հատկացվելիք օգնությունը։





























