ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զինել է կառավարությանը իր հիմնական քաղաքական հակառակորդի դեմ՝ 2024 թվականի ընտրություններին միջամտելու համար։ Այս մասին X (Twitter) սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին։
«Արդարությունը պետք է կույր լինի, բայց Բայդենը զինեց կառավարությանն իր հիմնական քաղաքական հակառակորդի դեմ, որպեսզի միջամտի 2024 թվականի ընտրություններին։ Հիմա արմատական Ջորջիայի շրջանային դատախազը հետևում է Բայդենի օրինակին՝ հարձակվելով նախագահ Թրամփի վրա և դա օգտագործելով իր քաղաքական կարիերայի համար միջոցներ հայթայթելու համար... Ամերիկացիները տեսնում են այս հուսահատ կեղծիքը», - գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել Ջորջիա նահանգում՝ 2020 թվականի ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի համար։ Մեղադրանքները ներառում են 13 կետ, այդ թվում՝ հակառեկետային օրենքը խախտելը:





























