Վարշավայում տեղի է ունենում Սառը պատերազմից ի վեր Լեհաստանի ամենամեծ զորահանդեսը։ Ըստ Reuters-ի՝ Լեհաստանի կառավարությունն ուժերը ճկում է՝ հուսալով, որ դա ազդանշան կլինի թե՛ Մոսկվայի, թե՛ ընտրողների համար հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ։
«Այս շքերթը կտարբերվի նախորդներից, մենք կկարողանանք տեսնել, թե ինչպես է ընթանում Լեհաստանի զինված ուժերի տեխնիկայի արդիականացման գործընթացը»,- ավելի վաղ հայտարարել էր պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
Զինված ուժերի օրվան նվիրված շքերթում մայրաքաղաքով կանցնեն 2000 զինվոր Լեհաստանից և ՆԱՏՕ-ի այլ երկրներից՝ 200 միավոր զինտեխնիկայի և 92 ինքնաթիռի ուղեկցությամբ։ Ցուցադրվելու են ԱՄՆ-ից գնված M1A1 Abrams տանկերը, հարավկորեական K2 տանկերը և K9 ինքնագնաց հաուբիցները, ինչպես նաև HIMARS հրթիռային կայանքները և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։ Կմասնակցեն նաեւ լեհական արտադրության Borsuk հետեւակի մարտական մեքենաները եւ Rosomak զրահափոխադրիչները։
Իշխող ПиС կուսակցությունը, որը իշխանության է 2015 թվականից, ասում է, որ շքերթը ցույց կտա, թե ինչպես է այն վերակառուցում բանակը նախորդ վարչակազմի օրոք տարիներ շարունակ թերֆինանսավորումից հետո: Այս տարի կուսակցությունը խոստացել է կրկնապատկել բանակի ծավալը և պաշտպանության վրա ծախսել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 4%-ը։
Սակայն, ընդդիմադիր պատգամավորներն ասում են, որ իշխանությունն օգտագործում է բանակն իր քաղաքական նպատակների համար: «Լեհաստանի բանակը նախընտրական քարոզարշավի համար օգտագործելն ամոթ է ПиС-ի համար… Ոչ մի բանակի քաղաքականացում»,- գրել է Միխալ Շչերբան՝ ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Լիբերալ Քաղաքացիական պլատֆորմի (PC) պատգամավորը սոցիալական ցանցերում:





























