Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» (OSF) ֆոնդերի ցանցը փակում է գորունեությունը ԵՄ-ում։ Գրանտատուների բյուջեն եվրոպական նախագծերի համար կհասցվի նվազագույնի, քանի որ Բրյուսելը եւ անդամ երկրները, կարծում են կազմակերպությունում, իրենք են շատ փող ծախսում սոցիալական խնդիրների լուծման, դեմոկրատիայի եւ քաղաքացիական խմբերի աջակցության վրա։

Անցած ուրբաթ OSF վարչությունը համապատասխան նամակ է ուղարկել բոլոր շահառուներին, տեղեկացրել է Euronews-ը։

Սորոսի ֆոնդերը վկայակոչում են իշխանությունների գործողությունները, բայց Հունգարիայի կառավարությունը քիչ բան է անում ԼԳԲՏ-հանրույթի համար, ընդհակառակը, այն փաստացի դրա դեմ թշնամաբար է տրամադրված։ Ինչ վերաբերում է դեմոկրատիային, ոչ միայն Հունգարիայում, այլեւ ԵՄ այլ անդամ պետություններում եւս այն լավագույն վիճակում է, նշել է կազմակերպության ներկայացուցիչը։

Պատճառները, ինչպես նշել է ԼԳԲՏ հունգարական ասոցիացիայի ներկայացուցիչը, այնքան էլ հասկանալի չեն։

Բիզնես-մագնատի միջոցները, որը 2018թ. իր կառույցները Բուդապեշտից տեղափոխել է Բեռլին վարչապետ Վիկտոր Օրբանի ճնշման պատճառով, այսուհետ ծախսվելու են գերազանցապես մոլորակի այլ հատվածներում։

Կազմակերպությունում նոր քաղաքականությանն անցնելու կոնկրետ ժամկետներ չեն նշվել։