Գերմանիան նախատեսում է մինչեւ 2027 թվականը Ուկրաինային 5 մլրդ եվրո հատկացնել ռազմական օգնության համար:  Այս մասին Կիեւ կատարած այցի ժամանակ հայտնել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները, գրում է «BILD»-ը:

Նրա խոսքով՝ Գերմանիան Ուկրաինային աջակցելու համար միջոցներ է ներդրել բյուջեում մի քանի տարի առաջ։

Լինդները բանակցություններ է վարել Ուկրաինայի ֆինանսների նախարարությունում։

«Մենք գիտենք, որ Ուկրաինան պաշտպանում է մեր արժեքները, ընդհանուր առմամբ եվրոպական աշխարհակարգը եւ ազատությունը։ Ուստի Ուկրաինան կարող է հետագայում եւս ապավինել Գերմանիայի աջակցությանը»,-ասել է նա։