Ռումինիայի տրանսպորտի նախարար Սորին Գրինդյանուն հայտարարել է, որ առաջիկա ամիսներին երկիրը մտադիր է կրկնապատկել ուկրաինական հացահատիկի տարանցման ամսական ծավալը, որը Կոնստանցա նավահանգիստ է հասնում մինչեւ 4 մլն տոննա ծավալով, գրում է «VOA»-ն:
Մինչեւ Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությունից Ռուսաստանի դուրս գալը Դունայի նավահանգիստները կազմում էին ուկրաինական հացահատիկի արտահանման մոտ մեկ քառորդը:
«Ես ընդգծել եմ ռումինական երկաթուղային, ավտոմոբիլային եւ ծովային տրանսպորտային ուղիների կարեւորությունը ուկրաինական արտահանման մշտական հոսքը պահպանելու համար։ Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, որպեսզի մեր արտահանման ծավալները պահպանվեն»,-ասել է նա։





























