Համաձայն նոր հարցման արդյունքների՝ մինչդեռ տասնյակ հազարավոր իսրայելցիներ շարունակում են մասնակցել կառավարության կողմից իրականացվող դատական բարեփոխումների սուր վիճահարույց ծրագրերի դեմ ամենշաբաթյա բողոքի ակցիաներին, երկրի յուրաքանչյուր երրորդ բնակիչ մտածում է այն լքելու մասին:

Ցուցարարները կարծում են, որ Գերագույն դատարանի լիազորությունները սահմանափակող օրենքը վտանգում է ժողովրդավարությունը, գրում է «BBC»-ն:

Այնուամենայնիվ, Իսրայելի իշխող կոալիցիան պնդում է, որ իր գործողությունները, ընդհակառակը, ամրապնդում են ժողովրդավարությունը, քանի որ դրանք շտկում են դատական համակարգը, ինչը թույլ է տալիս շատ հեշտությամբ վերացնել ընտրված քաղաքական գործիչների կողմից ընդունված օրենքները:

Չնայած ցուցարարները դեռ հույս ունեն, որ նոր օրենքները կհաջողվի վերացնել, շատերը խոստովանում են, որ իրենք կամ իրենց մտերիմները մտածում են արտագաղթի մասին: