Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած վթարից տուժածներին տեսակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ 

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս տուժածը տեղափոխվել է բաժանմունք:

Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը եւ բուժման ընթացքը:

Նա տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում: