Չինաստանը կշարունակի խորացնել պաշտպանական ոլորտում փոխգործակցությունը Իրանի եւ Բելառուսի հետ: Այս մասին հայտարարել է Չինաստանի պետական խորհրդի անդամ, պաշտպանության նախարար Լի Շանֆուն Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան XI խորհրդաժողովում, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք կշարունակենք ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցության մեխանիզմը ՇՀԿ շրջանակներում, ակտիվորեն խորացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում կազմակերպության նոր անդամի ՝ Իրանի, ինչպես նաեւ Բելառուսի հետ, որը շուտով կդառնա ՇՀԿ անդամ»,-ասել է նա։