ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը եւ եւս 15 մեղադրվող մինչեւ օգոստոսի 25-ը պետք է ինքնակամ հանձնվեն Ջորջիայի իշխանություններին 2020թ. ընտրությունների խափանման գործով։ Բոլոր մեղադրվողները կբանտարկվեն Ֆուլտոն օկրուգում, երեքշաբթի տեղեկացրել է շերիֆ Նաթալի Ամոնսը, հայտնել է CNN-ը։
41 կետից բաղկացած մեղադրական եզրակացությունը ներառում է 13 մեղադրանք Թրամփի դեմ եւ նախկին նախագահին մեղադրում է այն բանում, որ նա գլխավորել է «հանցավոր ձեռնարկը»՝ չեղարկելու համար իր պարտությունն այդ նահանգի ընտրություններում, «լայն դավադրության» շրջանակում։
Մեղադրվում են նաեւ նրա փաստաբաններ Ջոն Իսթմանը եւ Ռուդի Ջուլիանին, ինչպես նաեւ Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Մարկ Մեդոուզը։ Երեքշաբթի Մեդոուզը փորձել է գործը տեղափոխել դաշնային դատարան, որպեսզի այն դադարեցվի՝ դաշնային օրենսդրության համապատասխան։
Ներկայում Թրամփին ներկայացվել է 91 մեղադրանք չորս առանձին մեղադրական եզրակացություններով՝ այն դեպքում, երբ նա առաջադրվել է ԱՄՆ 2024թ. նախագահական ընտրություններում։ Նա հերքում է ցանկացած իրավախախտում կատարելու մեղադրանք եւ դա անվանում է քաղաքականացված։
Ֆուլտոն օկրուգի դատավոր Ֆանի Ուիլիսը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ձերբակալության օրդերները տրվել են գործով բոլոր մեղադրվողների համար, եւ որ նրանք պետք է հանձնվեն մինչեւ օգոստոսի 25-ի ցերեկը։





























