Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում թշնամական երկու զինված խմբավորումների միջեւ փոխհրաձգության հետեւանքով զոհվել է 27 մարդ, վիրավորվել 106 հոգի, տեղեկացրել է AFP-ն՝ հղում կատարելով շտապ բուժօգնության կենտրոնին։
Ազդեցիկ 444-րդ բրիգադի եւ «Ալ-Ռադաա»-ի կամ հատուկ զսպման ուժերի միջեւ բախումները, որոնք մարտնչում են իշխանության համար 2011թ. Մուամար Քադաֆիի տապալումից հետո, բռնկվել են երկուշաբթի գիշեր եւ շարունակվել երեքշաբթի։
Ընդհանուր առմամբ 234 ընտանիք տարհանվել է մայրաքաղաքի հարավային ճակատամերձ գոտուց։ Տասնյակ բժիշկներ եւ բուժքույրեր հայտնվել են ծուղակում մարտական գործողությունների պատճառով, երբ խնամում էին վիրավորներին, տեղեկացրել են կենտրոնում։
Երբ սկսվել են մարտական գործողությունները, այդ շրջան են ուղարկվել երեք դաշտային հոսպիտալ եւ 60 շտապօգնության մեքենա։
Բախումներն սկսվել են այն բանից հետո, որ երկուշաբթի «Ալ Ռաադա»-ի կողմից կալանավորվել է 444-րդ բրիգադի հրամանատար, գնդապետ Մահմուդ Համզան, տեղեկացրել է ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը։





























