Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է եւ դրսից որեւէ միջամտություն չի հանդուրժի, ասել է Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն Մոսկվայի միջազգային անվտանգության կոնֆերանսում, տեղեկացրել է «Սինհուան»։
Նա նշել է, որ Թայվանը Չինաստանին զսպելու համար օգտագործելը կձախողվի։
Լի Շանֆուն բանակցել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ երկու երկրների համագործակցության վերաբերյալ ռազմական ոլորտում։
Լի Շանֆուն երկկողմ հանդիպում է ունեցել Իրանի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի, Վիետնամի եւ այլ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։





























