Պակիստանի բարձր դատարանը հաջորդ շաբաթ կդիտարկի նախկին վարչապետ Իմրան Խանի միջնորդությունը եռամյա բանտարկության դատավճիռը կանգնեցնելու մասին, չորեքշաբթի տեղեկացրել է նրա փաստաբան Նաիմ Փանջուտան, հայտնել է Reuters-ը։
Խանը բանտրակվել է կոռուպցիայի մեղադրանքով, նրան հինգ տարով արգելվել է քաղաքական գործունեությամբ զբաղվել, ինչը նրան զրկում է այս տարվա վերջին համընդհանուր ընտրություններին մասնակցելու իրավունքից։
Խանը չի ընդունում մեղադրանքները։ «Մեր միջնորդությունը նշանակված է օգոստոսի 22-ին»,- նշել է Փանջուտան X-ի իր միկրոբլոգում։
Նա հույս է հայտնել, որ Իսլամաբադի բարձր դատարանը գրավի դիմաց ազատ կարձակի Խանին։




























