Լատվիա-բելառուսական սահմանին լրացուցիչ ուժերի մոբիլիզացիան կանխարգելիչ ակցիա է եւ ազդանշան, որ «կատակներ չեն լինի»։ Այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը, հաղորդում է Delfi-ն:

«Հաշվի առնելով սրընթաց աճող հիբրիդային սպառնալիքը Լատվիա-բելառուսական սահմանին ՝ Լատվիայի պետական սահմանապահ ծառայությունը երեքշաբթի օրվանից մոբիլիզացնում է լրացուցիչ հերթապահ սահմանապահների ՝ արտաքին պետական սահմանի պահպանությունն ուժեղացնելու համար։ Սա պրոակտիվ ակցիա է, որը մեծացնում է մեր ներկայությունը եւ հստակ ազդանշան է ուղարկում մեր հասարակությանը եւ Բելառուսի իշխանություններին, որ այստեղ կատակներ չեն լինի, եւ ինչպես Լատվիայի, այնպես էլ ԵՄ արտաքին սահմանը կպահպանվի»,-ասել է նա։

Հաղորդվում է նաեւ, որ սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 2-ը Լատվիայի ողջ տարածքում կանցկացվեն ազգային պաշտպանության Namejs 2023 համալիր զորավարժությունները, որոնցում նախատեսվում է ներգրավել ավելի քան 8500 լատվիացի զինծառայողների եւ դաշնակիցների ուժերի զինվորների: