Չեխիան ավարտել է ԱՄՆ-ի հետ պաշտպանական պայմանագրի վավերացումն իր տարածքում ամերիկյան զորքեր տեղակայելու վերաբերյալ, հաղորդում է The Associated Press-ը:

Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալայի ստորագրությունը վերջին քայլն էր պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման գործընթացում, որը խորհրդարանի երկու պալատների կողմից հաստատվել էր հուլիսին եւ նախագահ Պյոտր Պավելի կողմից օգոստոսի 1-ին:

Փաստաթուղթը սահմանում է Ուկրաինայում հակամարտության ընթացքում երկրում ամերիկյան զորքերի հնարավոր տեղակայման իրավական շրջանակները: