Նախօրեին М2 Bradley ՀՄՄ-ի պահպանության ներքո մոտ 50 տրանսպորտային միջոցներից բաղկացած շարասյունը ժամանել է սիրիական Դեր Զոր նահանգ, որը վերահսկում են Քրդստանի բանվորական կուսակցության ներկայացուցիչները։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավտոշարասյունը Հասեկե է մտել Իրաքի եւ Սիրիայի սահմանին գտնվող «Էլ Վալիդ» անցակետով։

2019 թվականի հոկտեմբերին Թուրքիայի զինված ուժերի «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկից հետո Պենտագոնը զորքերի մի մասը Սիրիայի հյուսիս-արեւելքից տարել է այդ երկրի արեւելքում գտնվող նավթահանքերի ուղղությամբ։

ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն այսօրվա դրությամբ պահպանվում է Սիրիայի երեք նահանգներում՝ Հասեկեում, Ռաքքայում եւ Դեր Զորում, ուր Պենտագոնը պարբերաբար զորքեր է ուղարկում: