Մենք լրջորեն մտահոգված ենք, որ Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի և մատակարարումների խափանումներ կան, որոնք խաթարում են բժշկական պարագաների առաքումը, բժշկական օգնության տրամադրումը, կենսական կարևորագույն ապրանքների և ծառայությունների տրամադրումը։ Այս մասին օգոստոսի 16-ին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ, ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյմս Կարիուկին։

«Անհրաժեշտ է կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 23-ի որոշումը՝ երկու ուղղություններով էլ անխափան փոխադրումների ապահովում:

Մենք խստորեն կոչ ենք անում բոլոր կողմերին աջակցել ԿԽՄԿ-ին, այդ թվում՝ ապահովել միջանցքի երկայնքով երկու ուղղություններով տեղաշարժը՝ օգնություն ցուցաբերելու համար:

Չի կարելի թույլ տալ մարդասիրական օգնության քաղաքականացում, դրանից տուժում է խաղաղ բնակչությունը։

Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող միջնորդական գործունեությունը՝ ԵՄ նախագահության ներքո խաղաղ համաձայնագրի կնքման համար։ Մենք ողջունում ենք նման բանակցությունների շարունակությունը։ Մենք նաև աջակցում ենք այս ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը»,- հավելել է դիվանագետը։