Ներկայումս մենք չենք կարող ինքնուրույն ստուգել Լաչինի միջանցքով մարդկանց կամ ապրանքների տեղաշարժի մասին տեղեկատվությունը կամ խաղաղ բնակչության վիճակի մասին տեղեկություններն այն տարածքներում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ: Այս մասին օգոստոսի 16-ին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ, ասել է կազմակերպության հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի գործառնությունների տնօրեն Իդեմ Վոսորնուն։

«Սակայն մենք տեղյակ ենք սննդի և բժշկական խնդիրների, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների մասին, որոնք անհրաժեշտ են կարևոր ենթակառուցվածքների և ծառայությունների պահպանման համար:

Կողմերը պետք է նպաստեն մարդասիրական օգնության արագ և անարգել մատակարարմանը բոլոր այն քաղաքացիների համար, որոնք դրա կարիքն ունեն: Պետք է մարդկանց և ապրանքների անվտանգ և կանոնավոր փոխադրման համար գտնել կայուն լուծումներ գտնել։

Մենք կշարունակենք շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքում հումանիտար խնդիրների լուծման համար։ Մենք պատրաստ ենք անել հնարավորը՝ մարդասիրական կարիքները բավարարելու համար։ Կողմերը չպետք է խոչընդոտեն որևէ մարդասիրական ջանքերի։ Մարդասիրական պատասխանը ճանաչման կամ լեգիտիմացման գործողություն չէ, այն չի նշանակում աջակցություն որևէ կողմի»,- հավելել է նա։