Բելառուսի կառավարությունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Ուկրաինայի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը, դա նախատեսված է Նախարարների խորհրդի օգոստոսի 15-ի թիվ 536 որոշմամբ, որը պաշտոնապես հրապարակվել է հինգշաբթի օրը Ազգային իրավական ինտերնետային պորտալում, հաղորդում է Sputnik Беларусь-ը։ 

Համաձայնագիրը կողմերի կողմից ստորագրվել է Բելառուսի մայրաքաղաքում գրեթե երեսուն տարի առաջ՝ 1994 թվականի դեկտեմբերի 16-ին։

Երկու երկրների միջև այս համաձայնագրում լրացումներ կատարելու մասին միջկառավարական արձանագրությունը, որը ստորագրվել էր նաև 2003 թվականի հուլիսի 16-ին, Մինսկում, նույնպես դադարեցվել է։

Այժմ, ըստ Նախարարների խորհրդի հանձնարարականի, Բելառուսի ԱԳՆ-ն պետք է ուկրաինական կողմին ծանուցում ուղարկի նախապես ստորագրված փաստաթղթերը չեղյալ հայտարարելու մասին։