ԱՄՆ-ը հինգշաբթի հավանություն է տվել 3,5 միլիարդ դոլար արժողությամբ Իսրայելի Arrow-3 հակահրթիռային պաշտպանության համակարգի վաճառքին Գերմանիային, ինչը կլինի Իսրայելի պատմության մեջ ամենամեծ պաշտպանական գործարքը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության նախարարությանը:

Իսրայելը և Գերմանիան կստորագրեն 600 միլիոն դոլար կանխավճարով պարտավորագիր՝ նախագծի վրա աշխատանքները սկսելու համար, ասվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ ամբողջական պայմանագիրը ստորագրման պատրաստ կլինի մինչև 2023 թվականի վերջը։

ԱՄՆ-ը Arrow նախագծի գործընկերն է, որը համատեղ մշակվել է Իսրայելի հակահրթիռային պաշտպանության կազմակերպության և Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանության գործակալության կողմից: