Արևմտյան Աֆրիկայի բանակի հրամանատարները հինգշաբթի օրը կհանդիպեն Գանայի մայրաքաղաք Ակրայում՝ քննարկելու հնարավոր ռազմական միջամտությունը Նիգերում, եթե դիվանագիտությունը չկարողանա կանխել ռազմական հեղաշրջումը, հայտնում է Reuters-ը։
Նիգերի նախագահական գվարդիայի անդամները՝ գեներալ Աբդուրահման Թիանիի գլխավորությամբ, զավթեցին իշխանությունn անցյալ ամիս՝ առաջացնելով համաշխարհային տերությունների և Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի (ECOWAS) քննադատությունը, որն անցած շաբաթ որոշեց ստեղծել պահեստային ռազմական ուժ:
ECOWAS-ի շտաբների պետերի հանդիպումը կսկսվի Գանայի զինված ուժերի գլխավոր շտաբում հինգշաբթի օրը՝ Գրինվիչի ժամանակով ժամը 09։00-ին և կավարտվի ուրբաթ կեսօրին:
Նիգերի խունտան հայտարարել է, որ բաց է իրավիճակը կարգավորելու շուրջ բանակցությունների համար: Բայց այն դեռևս պահում է պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Բազումին և հայտարարել է, որ քրեական պատասխանատվության կենթարկվի դավաճանության համար, ինչը դիտվել է որպես ճգնաժամի խաղաղ լուծում փնտրել չցանկանալու նշան:





























