Ճապոնիան ուրբաթ հայտարարել է, որ օդ է բարձրացրել իր կործանիչներն այն բանից հետո, երբ ռուսական երկու Իլ-38 ինքնաթիռներ են նկատվել Ճապոնական եւ Արեւելաչինական ծովերի միջեւ թռիչք կատարելիս, որտեղ Ռուսաստանը Չինաստանի հետ համատեղ ռազմածովային պարեկում եւ զորավարժություններ է իրականացնում, տեղեկացրել է Reuters-ը։
Ռուսական ՌՕՈւ ակտիվություն է նկատվել այն բանից մեկ օր հետո, երբ Ճապոնիան նկատել է ռուսական եւ չինական ռազմանավեր, որոնք հատում էին Օկինավա եւ Միյակո հարավային ճապոնական կղզիների միջեւ ընկած ջրավազանը։
Ռուսաստանի եւ Չինաստանի ՌԾՈւ նավերը համատեղ պարեկում են Խաղաղ օվկիանոսի ջրավազանը եւ ռազմածովային զորավարժություններ անցկացնում Արեւելաչինական ծովում, ավելի վաղ տեղեկացրել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։





























