Թուրքիայում տեղի է ունեցել «ADA» տիպի 2-րդ նավի հիմքը գցելու արարողությունը Ուկրաինայի ռազմածովային ուժերի կարիքների համար, տեղեկացրել է УНН-ը՝ հղում կատարելով Ուկրաինայի ՌԾՈւ ֆեյսբուքյան էջին։

«Թուրքիայում Ուկրաինայի ԶՈւ ռազմածովային ուժերի շտաբի պետ, փոխծովակալ Անդրեյ Տարասովի մասնակցությամբ, որն Ուկրաինայի պաշտպանության նախարարության՝ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գավրիլովի գլխավորած պատվիրակության կազմում էր, տեղի է ունեցել «կորվետ» դասի երկրորդ նավի հիմքը գցելու արարողությունը, նավը նախատեսված է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերի կարիքների համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է նաեւ, որ նավի հիմքը գցելու հանդիսությունները տեղի են ունեցել Ստամբուլի նավաշինական ձեռնարկություններից մեկում։ Պայմանավորվածությունների համաձայն՝ սա արդեն երկրորդ կորվետն է, որը Թուրքիան կառուցում է Ուկրաինայի ՌԾՈւ-ի համար։ Նախարարությունում տեղեկացրել են, որ աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցերին եւ կնքված պայմանագրերին համապատասխան։