Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ազիզ Նասիրզադեի հետ հանդիպման ժամանակ Պեկինի հարգանքն է հայտնել Իրանի ինքնիշխանությանը:

Լի Շանֆուն Մոսկվայում Ռուսաստանի միջազգային ռազմական միջոցառումների շրջանակում գեներալ Նասիրզադեի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի պատրաստակամությունն է հայտնել իրանական կողմի հետ պաշտպանական եւ ռազմական հարաբերություններն ընդլայնելու հարցում, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նասիրզադեն այցելել է «Բանակ 2023» 9-րդ միջազգային ռազմատեխնիկական ֆորում եւ հանդիպում ունեցել մասնակից երկրների որոշ պաշտոնյաների հետ:

Նա Մոսկվա է մեկնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով, Ռուսաստանում միջազգային անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Չինաստանի եւ Ղազախստանի պաշտպանության նախարարների հետ։