Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ռումինական RFI գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոլդովայի համար ռիսկերը պահպանվում են, քանի դեռ շարունակվում է պատերազմն Ուկրաինայում:

«Միեւնույն ժամանակ, Մոլդովան սերտ համագործակցություն է հաստատել Ռումինիայի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, որոնք օգնում են մեզ ամրապնդել մեր պաշտպանական համակարգը, եւ ակնհայտ է, որ մենք ակնկալում ենք նրանց աջակցությունը բարդ իրավիճակներում»,-ասել է նա։

Սանդուն ընդգծել է, որ ներկա պահին Մոլդովայի քաղաքացիներն անվտանգության մեջ են։

«Մենք շարունակում ենք վայելել խաղաղությունն ու անվտանգությունը։ Մենք շատ բաներով պարտական ենք Ուկրաինային։ Մենք շնորհակալ ենք նրանց այս խաղաղության համար»,-հավելել է Սանդուն։