Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը խստորեն դատապարտում են կիպրացի թուրքերի կողմից ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները եւ ՄԱԿ-ի տրանսպորտային միջոցների ոչնչացումը:

Ինչպես հայտնում է Greek City Times-ը, միջադեպը տեղի է ունեցել Պիլա գյուղի մոտակայքում գտնվող բուֆերային գոտում այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի խաղաղապահները դադարեցրել են տարածքում չարտոնված շինարարական աշխատանքները:

ՄԱԿ-ի խաղաղապահների անվտանգությունը վտանգող եւ ՄԱԿ-ի գույքին վնաս հասցնող գործողություններն անթույլատրելի են եւ որակվում են որպես միջազգային իրավունքի լուրջ խախտումներ, որոնց համար հետապնդվելու են օրենքի ողջ խստությամբ: