Հայաստանի կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի եւ Վերահսկողության վարչության կողմից, հոկտեմբերի 13-ին եւ 14-ին, անցկացվելու է համատեղ դասընթաց` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) կանխարգելման, ինչպես նաեւ բանկային գործունեության ոլորտներում օրենսդրական պահանջների ու դրանց պրակտիկ կիրառության հետ կապված հարցերի վերաբերյալ:
Դասընթացը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող առեւտրային բանկերի մասնաճյուղերի ղեկավարների, ինչպես նաեւ հաճախորդների սպասարկման, ՓԼ/ԱՖ կանխարգելման մեջ ներգրավված աշխատակիցների համար:
Շուշիում անցկացվելիք դասընթացը կազմակերպվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից ֆինանսական համակարգի մասնակիցների կրթմանը եւ կարողությունների զարգացմանն ուղղված պարբերական գործառնությունների շրջանակներում:




























