Թուրքիայի կենտրոնական բանկը նախկին 17,5 տոկոսից բարձրացրել է հաշվառման տոկոսադրույքը միանգամից մինչեւ 25 տոկոս, փորձագետները կանխատեսում էին զգուշավոր բարձրացում:
«Թուրքիայի ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության կոմիտեն 750 բազիսային կետով բարձրացրել է հաշվարկային տոկոսադրույքը՝ աճուրդային մեկշաբաթյա ռեպո տոկոսադրույքը ՝ մինչեւ 25 տոկոս»,-ասվում է կենտրոնական բանկի հայտարարության մեջ:
Միեւնույն ժամանակ, փորձագետներն ավելի վաղ նշել են, որ կենտրոնական բանկը չի ցանկանում դժվար կացության մեջ դնել հասարակության որոշ շերտերին եւ բիզնես ոլորտին, ուստի կգնա զգուշավոր աճի:
Իր հերթին, Թուրքիայի ԿԲ-ն դեռ հունիսին հայտարարել է, որ կշարունակի աստիճանաբար խստացնել դրամավարկային քաղաքականությունը, քանի դեռ բարձր գնաճի կանխատեսումը չի փոխվել։


























