Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցությունը քարոզարշավի երկրորդ օրն անցկացրեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը շրջել է Քանաքեռի փողոցներում եւ բակերում, բարձրախոսով եւ առանձին զրույցներով բնակիչներին ներկայացրել իրենց անհատական ծրագրերը։

«Մենք ձեզ խոստանում ենք բերել թե քաղաքային, թե քաղաքական փոփոխություններ, որոնց դուք վաղուց եք սպասել։ Կմասնակցենք այդ ընտրություններին, թե՝ ոչ, միեւնույն է, դրանք լինելու են, հետեւաբար՝ մենք ձեզ համար պատրաստել ենք լավագույն առաջարկը, որով մենք կկարողանք եւ իշխանափոխություն անել Երեւանում, եւ զարգացնել Երեւանը։ Գնացեք ընտրություններին եւ ձեր պատասխանը տվեք գործող իշխանությանը, որը հինգ տարին մեկ է հիշում կամ չհիշում Քանաքեռի մասին։ Սեպտեմբերի 17-ին գնացեք եւ ընտրեք համար 14-ին»,- հայտարարեց Մանե Թանդիլյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Թանդիլյանը կիսվեց քարոզարշավի արդեն երկու օրերի տպավորություններով։ Նրա խոսքով՝ քաղաքացիներին հատկապես տպավորել են կուսակցության ներկայացրածխ ութ մեգանախագծերը, մասնավորապես՝ Երիտասարդական պալատի վերականգնումը եւ ճոպանուղու կառուցումը։

«Անսպասելիորեն դրական տպավորություններ ունեմ, որովհետեւ մենք կարծում էինք, որ այս համատարած հուսահատ մթնոլորտում այն ջերմ արձագանքը չեն ստանա, ինչ-որ այժմ տեսնում ենք։ Մենք միակ ուժն են, որն այս ընտրություններում առաջարկում է թե քաղաքային, թե քաղաքական առաջարկ, եւ սա մենք պետք է հասցնենք քաղաքացիներին։ Գիտեք՝ Քանաքեռում բազմաթիվ են խնդիրները, որովհետեւ այստեղ ակնհայտ է՝ հիշում են ընտրությունից ընտրությունը։ Մեր ծրագիրը վերաբերում է յուրաքանչյուր շրջանի, հետաքրքրությունները ամենատարբեր շրջանակն ունեցող քաղաքացիներին։ Մեր ծրագրի առանցքում մարդն է»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը։

369256719_844111347084242_4077146677244096862_n.jpg (149 KB)

369978889_844107337084643_8281751651707204918_n.jpg (112 KB)

370488089_844107313751312_1363275215739413613_n.jpg (75 KB)

370522401_844107277084649_9067867871629007033_n.jpg (159 KB)

370811843_844159770412733_3672462685068517241_n.jpg (116 KB)