Սոչիի ազգային պարկի առաջատար գիտաշխատող Պյոտր Թիլբան ասել է, որ Կրասնոդարի երկրամասում շոգից առաջացած ջրազրկման պատճառով թռչունները սկսել են միրգ ու բանջարեղեն գողանալ, գրում է Газета.Ru-ն։

«Հարձակումը կդադարի, երբ անձրևներ գան, առվակները՝ հոսեն։ Հենց անձրևներ գան, նրանք կթուլացնեն մրգերի վրա հարձակումները»,- կատարվողը պարզաբանեց թռչնաբանը։  

Նշվում է, որ Սոչիում անձրևներ են սպասվում միայն սեպտեմբերի սկզբին։ Ամենից հաճախ միրգ ու բանջարեղեն գողացող թռչունների շարքում նա անվանել է ճնճղուկներին, կեռնեխներին։ 

«Ոչ բոլոր թռչուններն են ապրում լեռներում (որտեղ առվակներ կան.-), շատերը թռչում են Սև ծովի ափի երկայնքով, հանդիպում են Սոչիում, նրանց ջուր է պետք, ոչ բոլորն են կանգնում գետերի մոտ»,- ասաց գիտնականը։