Սեպտեմբերի 1-ին, ժամը 15։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 16։20-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Կ. Վ., ծնված 1978 թ․) շարժիչի հատվածը։





























