Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում ցիկլոնի զոհերի թիվը հասել է 31-ի, հայտնում է տեղական G1 պորտալը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհվել է 27 մարդ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Ցիկլոնն ուղեկցվել է քամու ուժգին պոռթկումներով և տեղատարափներով, որոնք հանգեցրել են գետերի ափերից դուրս գալուն և հեղեղումների։
G1-ի տվյալներով, ցիկլոնի հետևանքով գրեթե 3 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը, 1,6 հազարից ավելին մնացել է անօթեւան։ Ընդհանուր առմամբ, տարերքից տուժել է 66 քաղաք։




























