Մոսկվայում Սերբիայի քաղաքացին հոսպիտալացվել է մայրաքաղաքի կենտրոնում կոնֆլիկտից հետո։ Այս մասին հայտնում է 112 Telegram ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Նիժնյայա Ռադիշչևսկայա փողոցում։ Իրավապահների տվյալներով՝ կոնֆլիկտ է ծագել սերբի եւ Հայաստանի քաղաքացու միջեւ։ Ընթացքում ենթադրյալ հարձակվողը խլել է դանակը և դանակահարել հակառակորդին։
Տուժածն օգնություն է խնդրել անցորդից, ով զանգահարել է բժիշկներին և ոստիկանություն։ Տղամարդուն վիրահատել են հիվանդանոցում, այժմ գտնվում է մասնագետների հսկողության տակ։
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ երկու օտարերկրացիների վիճաբանության պատճառը:





























