Հնդկաստանում տղամարդը վիճաբանել է հարևանի հետ մեքենան կայանելու պատճառով, դաժան ծեծի է ենթարկել նրան ու կծել մատը, հայտնում է News9Live-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Հարյանա նահանգի Գուրգաոն քաղաքում կիրակի՝ սեպտեմբերի 3-ի, երեկոյան։ 46-ամյա Ինդերջիտ Յադավը սկուտերով մոտեցել է տանը և հայտնաբերել, որ   ճանապարհը փակել է լքված մեքենան։ Տղամարդը ազդանշան է տվել, որից հետո փողոց է դուրս եկել նրա 42-ամյա հարևան Պավան Կումարը։ Ըստ Յադավի՝ նա նստել է իր մեքենան և խոյահարել սկուտերը։

Սրանից հետո Կումարը հարձակվել է հարևանի վրա, և ծեծկռտուք է սկսվել։ Շուտով ագրեսիվ հնդիկին միացել են հայրն ու որդին։ Նրանք Յադավին հրել են ճամփեզրի առվի մեջ, իսկ հետո հարձակվողի 65-ամյա հայրը կծել է նրա ճկույթի մատնահատվածը և միանգամից կերել այն։ Բացի այդ, Կումարի որդին, ըստ տուժողի, իր վրա կերոսին է լցրել և փորձել հրկիզել։