ԱՄՆ-ում Վաշինգտոն նահանգի SR 262 ավտոմայրուղում կարտոֆիլ տեղափոխող բեռնատարը շրջվել է։ Վթարի հետևանքով կարտոֆիլի պալարներն ընկել են ճանապարհի վրա, և երթևեկությունն արգելափակվել է, հայտնում է KIRO 7 հեռուստաալիքը։

Բացի կարտոֆիլից ճանապարհի վրա նաև ավտոմեքենայի բենզինի բաքից վառելիք է թափվել։ Հրդեհի սպառնալիքի պատճառով ճանապարհային ծառայությունները որոշել են մի քանի ժամով արգելափակել երթևեկությունը։ Հաջորդ օրն այն վերականգնվել է։  Նշվում է, որ վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։