Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել«Մեծ քսանյակի» (G20) երկրների ղեկավարներին բավարարել Ռուսաստանի որոշ պահանջները, որպեսզի վերականգնվի գործարքը, որը թույլ կտա կարգավորել ուկրաինական հացահատիկի մատակարարումները եւ իջեցնել պարենի համաշխարհային գները, գրել է Bloomberg-ը։
Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրների խոսքով՝ Էրդողանը, որը 2022թ. սեւծովյան հացահատիկային նախաձեռնության իրականացման միջնորդներից մեկն էր, այս հանգստյան օրերին փորձում է հասնել դրան Նյու Դելիում ընթացող G20-ի ընթացքում, երկրների ղեկավարների հետ փակ հանդիպումներում։





























