Արևմտյան երկրներին չհաջողվեց «ուկրաինացնել» Հնդկաստանի մայրաքաղաքում G20 անդամ երկրների գագաթնաժողովի օրակարգը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Լավրովն ընդգծել է, որ գագաթնաժողովի արդյունքների հիման վրա ընդունված հռչակագրում «ուկրաինական» պարբերությունը հիշատակվել է բոլոր հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության համատեքստում։
Ըստ Լավրովի, G20-ի հանդիպման ժամանակ Արևմուտքը չկարողացավ առաջ տանել ուկրաինամետ նախաձեռնությունները, շնորհիվ Գլոբալ հարավի համախմբված դիրքորոշման, որը պաշտպանում էր իր օրինական շահերը: Ըստ այդմ, գագաթնաժողովում քննարկվել են նաև զարգացող երկրների հրատապ խնդիրները։





























