Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է զրոյից վերսկսել T-80 տանկերի արտադրությունը։ Վերջին տարիներին իրականացվել են արդեն արտադրված մեքենաների արդիականացում և վերանորոգում, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
Որոշման վրա ազդել է հատուկ ռազմական գործողության անցկացման ընթացքում Т-80-ի արդյունավետությունը։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Ուրալվագոնզավոդ կոնցեռնի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պոտապովը։
«Այդպիսի խնդիր է դրված, համենայնդեպս, զինվորականներն են դրել մեր առջև։ Եվ մենք այժմ ակտիվորեն համագործակցում, աշխատում և ուսումնասիրում ենք այդ հարցերը արդյունաբերության և առևտրի նախարարության հետ, քանի որ դրա համար, համապատասխանաբար, նոր հզորություններ են անհրաժեշտ»,- ասել է Պոտապովը։





























