Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի թռիչքը Հնդկաստանից հետաձգվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռում, որից օգտվում էին  նա և կանադական պատվիրակության մյուս անդամները,  «տեխնիկական խնդիրներ» են առաջացել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Կանադայի վարչապետի գրասենյակին:

Թրյուդոն, որը մասնակցում էր Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովին, պետք է մեկներ Հնդկաստանից տեղական ժամանակով կիրակի երեկոյան:

 «Այս խնդիրները միանգամից չեն լուծվում, մեր պատվիրակությունը կմնա Հնդկաստանում, քանի դեռ այլընտրանքային միջոցներ չեն ձեռնարկվել», - ասվում է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ չի նշվում ինքնաթիռի հետ կապված խնդիրների բնույթը։