Հայաստանի Կենտրոնական բանկի այսօր` հոկտեմբերի 14-ին տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ միջազգային պահուստները համալրվում են միայն բարձր վարկանիշեր ունեցող արժեթղթերով:

ՀՀ միջազգային պահուստների կառավարման ուղեցույցներով սահմանվում է նվազագույն վարկանիշ արժեթղթի եւ վերջինիս թողարկողի համար, այն է`  Standard & Poor’s-ի վարկանիշով`  AA-, եւ Moody’s-ի վարկանիշով` Aa3:

Նշենք, որ Հայաստանի միջազգային պահուստները սեպտեմբերի դրությամբ գերազանցում են 2 մլրդ դոլարը, որից մոտ 1.5 մլրդ դոլարը արժեթղթեր են: