Ազգային այս հավաքականը ունի ողնաշար, ունի դիմագիծ, ունի կամք, լավ մարզիչ ունենք, լավ թիմ ունենք եւ պետք է մեր թիմի կողքին լինենք եւ կարողանանք բոլոր իրավիճակներում աջակցենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին,  Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախ ես կուզեմ ասել, որ ես մեր այաս հավաքականին հավատում եմ եւ անկախ այսօրվա խաղի արդյունքներից կարծում եմ ֆուտբոլի ազգային այս հավաքականը ունի ողնաշար, ունի դիմագիծ, ունի կամք, լավ մարզիչ ունենք, լավ թիմ ունենք եւ պետք է մեր թիմի կողքին լինենք եւ կարողանանք բոլոր իրավիճակներում աջակցենք, քաջալերենք, այնպես անենք, որ նույնիսկ պարտությունները նրանց չհուսահատեցնեն եւ նրանք իմաննա, որ Հայաստանի Հանրապետությունը նրանց թիկունքին է »,- ասել է նա:

Նշենք, որ Հայաստան -Խորվաթի խաղն այսօր ավարտվեց Հայաստանի պարտությամբ: