Ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի- Աշխեն Գործունյանը որոշել է հեռանալ Հայաստանից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Վալերի- Աշխեն Գործունյանը:
«Շրջանառվող լուրերն այն մասին, որ ընդմիշտ հեռանում եմ Հայաստանից համապատասխանում է իրականությանը»,- ասաց Գործունյանը, հավելելով, որ արդեն վաճառքի է հանվել «Փարիզյան սուրճ» ընկերությունը;
Ինչ վերաբերում է պատճառներին, որոնք դրդել են իրեն գնալ այդ քայլին, Գործունյանն ասաց, որ այս պահին չի ցանկանում խոսել դրանց մասին, սակայն խոստացավ տեղեկացնել ընթացիկ ամսվա վերջում:
Նշենք, որ մամուլում տեղ գտած հրապարակումներում նշվում է, որ Գործունյանը դժգոհել է երկրում կատարվող բացասական գործընթացներից` չպատժվող կոռուպցիայից, հարկային դաշտից, վարչարարությունից եւ ամենաթողության մթնոլորտից:




























