ԱԺ նախկին ՔՊ պատգամավոր, ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարագից:

Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օրենքով սահմանված կարգով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, վարել է տրանսպորտային միջոց:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը):

Գործի նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան: Այն քննվելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սուսաննա Գզոգյանի:

Ուլիխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ երկրից բացակայելու մասին արգելքը: