ԱՄՆ քաղաքացին, ով ավելի քան մեկ շաբաթ գտնվել է Թուրքիայի երրորդ ամենախոր քարանձավում, դուրս է հանվել, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի փրկարարներին։

Սեպտեմբերի 2-ին Մորկա քարանձավում ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեցող քարանձավային 

Մարկ Դիկիին փրկելուն, ում մոտ սեպտեմբերի 2-ին Մորկա քարանձավում ստամոքսի հետ կապված խնդիրներ են առաջացել, ավելի քան 150 մարդ է մասնակցել։

Կազմակերպիչների խոսքով`դա ստորգետնյա փրկարարական ամենամեծ և բարդ գործողություններից մեկն էր:

Մորկա քարանձավի ամենացածր կետը, որը գտնվում է երկրի հարավի հեռավոր տարածքում, հասնում է գրեթե 1,3 կմ գետնի տակ:

Դիկին քարանձավից դուրս է բերվել տեղական ժամանակով 00:37-ին (Գրինվիչի ժամանակով 21:37-ին), սոցցանցերում հայտնել է Թուրքիայի քարանձավագետների ֆեդերացիան:

Ինքը՝ Դիկին, իր ինքնազգացողության վատթարացումից հետո կասկածել է, թե արդյոք ողջ կմնա։ Նա լրագրողներին ասել է, որ այն միտքը, որ ինքը կարող է մահանալ, «բառացիորեն փայլեց իմ գլխում»։