Սյունիքի մարզում եւ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 14-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է մառախուղ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսում են հյուսիս-արեւմտյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Հայաստանի մյուս շրջաններում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ի հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +23+25։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +16+19,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +20+22,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +14+19,

Լոռիում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +16+20,

Տավուշում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +19+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +15+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+23,

Արարատում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +24+26,

Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +24+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +23+25,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +18+22,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +14+16,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +16+21