Սեպտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին Էրեբունի թանգարանի մոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ կմեկնարկի մայրաքաղաքային երթը դեպի Երևանի քաղաքապետարան, որտեղ տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Սիրով սպասում ենք ձեզ, առաջին հերթին բոլորին ի ցույց դնելու մեր միասնությունը և վերահաստատելու ժողովրդի իշխանությունը մայրաքաղաքում»,- գրել է նա։




























