Ստամբուլի ափերի մոտ բախվել են Ռուսաստանից նավարկող բեռնանավը և կոնտեյներատար նավը, տուժածներ չկան, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունից։
«Ախըրքափը նավամատույցում՝ Մարմարա ծովում, բախվել են 228 մետր երկարությամբ բեռնափոխադրող New Legend-ը և 141 մետր երկարությամբ կոնտեյներատար Էլբսուն նավը», - հայտնել է առափնյա պահպանությունը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Հոնկոնգի դրոշով նավարկող New Legend-ը Ռուսաստանից ուղեւորվում էր Մալայզիա։ Կոնտեյներատարը նավարկում է Պորտուգալիայի դրոշի ներքո։
Առափնյա պահպանությունը պարզաբանել է, որ, ըստ ստուգման արդյունքների, միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, շրջակա միջավայրին հասցված վնասներ չեն արձանագրվել։





























