Կարեւորելով երիտասարդության դերը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցում եւ հաշվի առնելով ուսանողության կողմից նախորդ տարվա մրցույթի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրությունը՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն հայտարարում է ուսանողական ռեֆերատների 2րդ մրցույթ  «Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան. արժեթղթերի շուկայում առաջարկի եւ պահանջարկի հարցերը» ընդհանուր թեմայով:

ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երի տնտեսագիտական, իրավաբանական եւ այլ համապատասխան մասնագիտությունների ավարտական կուրսերի ուսանողները հրավիրվում են մասնակցելու այդ մրցույթին՝ իրենց ռեֆերատներում պատասխանելով հետեւյալ հարցերից որեւէ մեկին.

1. Ինչպե՞ս կարելի է խթանել արժեթղթերի առաջարկը Հայաստանի կապիտալի շուկայում:

2. Որո՞նք են արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) խնդիրները եւ հնարավոր լուծումները Հայաստանի կապիտալի շուկայում:

Ռեֆերատների ներկայացման վերջնաժամկետն է 2011թ. դեկտեմբերի 30-ը, ժ.18:00: Մրցույթի պայմանները, ռեֆերատներին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ աշխատանքների գնահատման կարգը ներկայացված են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի պաշտոնական ինտերնետային կայքի «Մրցույթ» էջում:

Մրցույթի մրցանակները ներառում են դրամական պարգեւ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից տրված պատվոգրեր, ինչպես նաեւ հրավերք □Բորսայի լավագույն անդամ□ մրցանակաբաշխությանը, որտեղ լավագույն ռեֆերատների հեղինակները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալ եւ կապեր հաստատել Հայաստանի կապիտալի շուկայի մասնակիցների հետ: