Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ անկախության 20-ամյակի շրջանակներում, հոկտեմբերի 16-ին, տեղի է ունեցել պատանիների ներդպրոցական առաջնությունը: Ներկա են եղել բազմաթիվ հյուրեր, այդ թվում` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարության աշխատակազմի ղեկավար` Վահե Էլոյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ` Արթուր Հովհաննիսյանը եւ այլք:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ մրցմանը մասնակցել են 60 մարզիկներ հրաձգություն եւ սուսերամարտ մարզաձեւերից: Առաջնության նպատակն էր ավելի սերտ կապերով կապել մարզիկներին սպորտի հետ, եւ այդ նպատակով բոլոր մարզիկները պարգեւատրվել են հուշանվերներով, իսկ հաղթողները` դիպլոմներով եւ մեդալներով:
Հրաձգություն մարզաձեւից հաղթող են ճանաչվել Արթուր Չալիկյանը (օդամղիչ ատրճանակ), Ազնիվ Ղազարյանը (օդամղիչ ատրճանակ), Նարեկ Ադամյանը (օդամղիչ հրացան), Ալեքսան Ալեքսանյանը (ՕՀ շարժական թիրախ), Բելա Ալեքսանյանը (ՕՀ շարժական թիրախ):
Սուսերամարտ մարզաձեւից հաղթող են ճանաչվել Նվեր Պետրոսյանը (ճկասուսեր), Քնարիկ Համբարձումյանը (ճկասուսեր), Ռազմիկ Ռաֆայելյանը (խոցասուսեր):




























